Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Շիրակի մարզպետը ինքնախաբեությամբ է զբաղված, թե՞...

Շիրակի մարզպետը ինքնախաբեությամբ է զբաղված, թե՞...
16.09.2024 | 11:09

Սույն թվականի մայիսից մինչև հիմա կալանավորվել են ՇԻրակի մարզպետի աշխատակազմի երկու բարձրապաշտոնյա՝ քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, ով հիմա կալանքը կրում է տանը և մի քանի օր առաջ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը;

Վերջինիս ձերբակալման փաստի առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շատ զարմանահրաշ միտք է հայտնել.

«...Կոռուպցիայի դեմ պայքարը մեր աշխատանքի, առօրյայի մասն է...»:

Հետաքրքիր , Մուշեղը չի՞ հասկացել, որ այս զարմանահրաշ միտքն արտահայտելով ուղղակի ինքնախայտառակվում է:

Ստացվում է, ինքը լինելով մարզպետ այնքան թույլ է, որ չի կարող իր աշխատողներին վերահսկել, որ իրեն բանի տեղ չեն դնում և զբաղված են կաշառակերությամբ, որից գալիս ենք այն հետևության, որ Շիրակի մարզպետի աշխատակազմում «բարդակ» է...

Մուշե՛ղ, իսկ երբ «կոռումպացված» Հրայրը բազմաթիվ անգրագետ քայլիստների տարբեր դպրոցներում գործի էր դնում, դա ի՞նչ էր, կոռուպցիա չէ՞ր... Դե քայլիստ-դավաճանների կրթական ոլորտում նախկիններից ժառանգած այլանդակությունների կատարելագործման մասին էլ չասեմ, որոնց վերաբերյալ ամբողջ Գյումրին է խոսում...

Եթե նախկինում դպրոցների տնօրենների և դպրոցներին վերաբերող հարցերի լուծման մենաշնորհը տրված էր մի անբարոյական այլասերվածի, ապա հիմա ոչ միայն այդ կեղտն է շատ դեպքերում հարցեր լուծում (չեն զարմանում, քանի որ դավաճան քայլիստները մեծ հաճույքով ամեն տեսակ իրեն ընդդիմադիր հռչակած թափթփուկների հետ համագործակցում են), այլև հիմնականում քայլիստ պաշտոնյաներից մեկը, ով կլիենտուրայի ընդունելությունը կազմակերպում է իր տան բակում՝ «բեսեդկայում»:

Մուշե՛ղ, Խաչիկին, Հրայրին ո՞վ է հաջորդելու:

Կարո՞ղ է այս ծրագրի կազմակերպիչը քեզ զոհաբերի, քանի որ խելոք չես մնում:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3189

Մեկնաբանություններ

Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում
Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե